![]()
Երևանի ավագանու անդամ, իսկ այժմ թիվ 3 ընտրատարածքում «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Հայկ Հովհաննիսյան — ի թիմակիցները համացանցում հրապարակել են լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են վերջիններս ձևավորել պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի դիմաց գտնվող եղևնին:
«Տոներն են մոտենում». այսպես են նրանք մակագրել հրապարակված լուսանկարները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավորի թեկնածուն դիմել էր քաղաքացիներին՝ կատարելով հետևյալ գրառումը.
Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղյակ եք մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
Ես` որպես «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված, թիվ 3 ընտրատարածքի (Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների) պատգամավորի ռեյտինգային թեկնածու, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ Ձեզ հորդորել ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրիդ ձայնը որոշիչ է։
![]()
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ մի պահ ձեր մեջ մտածեք, որ Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը Ձեր ձեռքերում է։
![]()
![]()
![]()