Կուզենայի ժամանակը հետ տալ ու տեսնեի էդ մեր դուխավիկ խանութպանը էդքան դուխ կունենար նույն բանն անել 10-20 տարի առաջ

Մկրտիչ Իսրայելյանը գրում է….

Հլը մի պահ կտրվենք Իրանից՝ ես ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ խանութպանը չի թողնում, որ վարչապետը մտնի իր խանութ ու ողջ առողջ է մնում, զուգարանում սամասուդ չի արվում «ախռանայի» կողմից։

Բայց սա մի կողմ՝ ինձ զվարճացրել են էն մանչուկները, որոնք 24/7 ռեժիմով ստատուսներ են գրում, թե իբր Փաշինյանը բռնապետության է վերածել երկիրը, ով իրան բան է ասում հետապնդվում է 😂 էդ նրանք են, որ երբ Քոչարյանի ու Սերժի ժամանակ դեկորատիվ տանկով ակցիա անողներին բանտ էին նստացնում, կամ պրիվետ ասելու համար զուգարանում ծեծելով սպանում էին՝ իրենք ֆեյսուքի իրենց էջերի գաղտնաբառերը թափով մոռանում էին 😂։

Բայց կուզենայի ժամանակը հետ տալ ու տեսնեի էդ մեր դուխավիկ խանութպանը էդքան դուխ կունենար նույն բանն անել 10-20 տարի առաջ 😉

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ