Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է

Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է, հաղորդում է Reuters-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի մահվան մասին։

Իսրայելի Channel 12 հեռուստաալիքը պնդում է, որ փլատակներից Խամենեիի մարմինը դուրս բերելու վերաբերյալ ապացույցները ներկայացվել են Նեթանյահուին։

Իրանից դեռևս որևէ պաշտոնական հաստատում չկա։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ գնալով շատանում են նշանները, որ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է, սակայն քաղաքական գործիչը ուղղակիորեն չէր հաստատել նրա մահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ