![]()
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտե՞ք` ինչու է ընդդիմությունն այսպես հրճվել էն մի խանութպանի` վարչապետի առաջ դուռը փակելու տեսարանից։ Եկեք բացատրեմ, երեխեք։ Մեր ընդդիմությունը ունի տոտալիտար մտածելակերպ։ Իրենց պատկերացրած («ուժեղ») իշխանությամբ երկրում վարչապետի համար փակ դռներ չկան, իրենց համար իշխանությունը ձևավորվում է «ամեն ինչ, կամ` ոչինչ» սկզբունքով։
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Տաշիրի Կարեն Կարապետյանի օրոք հենց այդպես էր։ Որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել իշխանության որևէ ներկայացուցչի, էլ չասած` վարչապետի առաջ դուռ փակել։ Իսկ եթե որևէ մեկը նման բան աներ, դա կհամարվեր համակարգի դեմ ըմբոստության մի վտանգավոր կայծ, հասարակական գիտակցության մեջ մի ահռելի փոփոխության լրջագույն ազդակ, իսկ այսօր դա սովորական, երբեմն պատահող երևույթ է, ու դա լավ է։ Այսօր նման բանի վրա ուրախանալը նույնն է, թե ուրախանաս, որ կարող ես Թաթոյանի ցուցակով ընտրության մասնակցել։
Նախկին այդ համակարգի էությունը ժամանակին թաթար֊մոնղոլական պետական համակարգի օրինակով, ակադեմիական ճշգրտությամբ նկարագրել էր ոչ այլ ոք, քան այսօր նրանց հլու խոսնակը դարձած Լևոն Տեր֊Պետրոսյանը։
Հրճվելու շատ բան չկա, բայղուշներ ջան։ Հիշու՞մ եք այն աղջկան, որ սրանից ուղիղ վեց տարի առաջ մետրոյում վարչապետի տված բուկլետը պատռեց ու նետեց ՆՐԱ ՎՐԱ։ Հիշեցի՞ք։ Դե գնացեք քնեք, վաղն էլ քարոզարշավ ունենք։
Վաղը չամիչով բուլկի ենք ուտելու։ Ստատուսները հիմիկվանից պատրաստեք»։
![]()