Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար

Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար։

APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հայտարարության մեջ։

«Այս հարցը մեր արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է»,- հայտարարել է պաշտոնական Անկարան։

«Թուրքիայի ինքնիշխան իրավունքները իր օդային, ցամաքային և ծովային տարածքի նկատմամբ ամբողջական են և անվիճելի։ Այդ տարածքների հետ կապված ցանկացած գործունեություն իրականացվում է բացառապես Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության գնահատականների հիման վրա՝ լիազոր մարմինների հսկողության և ուղղորդման ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ