![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել։
Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի բռնկումը լուրջ հետևանքներ ունի միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Նա կոչ է արել դադարեցնել շարունակական սրացումը և նշել, որ Իրանն այլընտրանք չունի, քան բանակցել իր միջուկային և հրթիռային ծրագրերի դադարեցման շուրջ։ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է ռեսուրսներ տեղակայել իր գործընկերների խնդրանքով։
«Այս վճռորոշ պահին իրականացվում են բոլոր քայլերը՝ մեր ազգային տարածքի անվտանգության, Մերձավոր Արևելքում մեր քաղաքացիների և շահերի պաշտպանության ուղղությամբ։ Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ ջանքերը ներդնել իր մերձավոր դաշնակիցներին պաշտպանելու համար, եթե նրանք դա ցանկանան։
Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է ավարտվի։ Իրանի ռեժիմը պետք է հասկանա, որ այլ ելք չունի, քան կամավոր մասնակցել միջուկային և բալիստիկ ծրագրերի դադարեցման շուրջ բանակցություններին, ինչպես նաև պետք է դադարեցնի տարածաշրջանն ապակայունացնող գործողությունները։ Դա միանգամայն անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։
![]()