![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, փետրվարի 28-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացվող ներկուսակցական քարոզարշավը։
Նախապես տեղի ունեցած քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ Արմավիրի և Արարատի մարզերում հանդիպում են քաղաքացիների հետ։
Նրանք արդեն եղել են Մեծամոր, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ քաղաքներում, հանդիպել ու զրուցել ժողովրդի հետ։
Հիշեցնենք, որ առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք են ստացել մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։
Հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկը կձեւավորվի ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված`նվազ ներկայացված սեռի քվոտաները լրացնելու համար անհրաժեշտ թվով առավելագույն ձայներ ստացած՝ նվազ ներկայացված սեռի թեկնածուների ներառմամբ, այնպես, որ հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների անվանական ցանկը համապատասխանի ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված չափանիշներին։
Եթե առաջին փուլի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկի հիսուներորդ հորիզոնականում հայտնվում են հավասար ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառվում են այդ հորիզոնականում գտնվող հավասար ձայներ ստացած բոլոր թեկնածուները:
Երկրորդ փուլի քվեարկությունը կանցկացվի կուսակցության կենտրոնական գրասենյակում 2026 թվականի մարտի 27-ից 28-ը ներառյալ, ժամը՝ 10․00-ից 20․00-ն։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()