![]()
Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-2-ը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածմերում սպասվում է նաև մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()