«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան

Ամիսներ շարունակ` Քոչարյանի և Սարգսյանի թիմերը պայքարում էին Սամվել Կարապետյանի ռուսաստանյան հովանավորներին ցույց տալու համար, թե իրենք «լավ գործընկեր» կլինեն և իրենց էլ է պետք «հաշվի առնել»: Փաստորեն այսուհետ այդ պայքարին միացավ նաև Տեր-Պետրոսյանի թիմը: Հետո էլ ասում են, թե համախմբում չկա:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ շարունակելով․

««Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան ու ևս 5 տարի կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը:

Ինչպես որ «ժողովրդավարները», ամեն մեկն իր մեծամտության ձեռքը կրակն ընկած, կփոշիացնեն իրենց ձայներն ու կշարունակեն օրակարգերից դուրս մնալ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ