![]()
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։
Ինչպես հայտնել են միջազգային լրատվամիջոցները, տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ:
Իրանը միաժամանակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Քաթարի և Քուվեյթի ուղղությամբ։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լքել է Թեհրանը՝ իսրայելական ավիահարվածների պատճառով։ Նա տարհանվել է անվտանգ վայր։ Իրանի նախագահը ևս չի տուժել։
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը։
![]()