![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, փետրվարի 28-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացվող ներկուսակցական քարոզարշավը։
Նախապես տեղի ունեցած քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ Արմավիրի և Արարատի մարզերում հանդիպում են քաղաքացիների հետ։
Առաջին կանգառը Մեծամորն էր, որտեղ կուսակցության անդամներն ու վարչապետը լսեցին քաղաքացիներին հուզող հարցերն ու ծանոթացան առկա խնդիրներին։
Մեծամորից հետո նրանք ուղևորվեցին Արմավիր։
![]()