![]()
Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել։
Մասնավորապես թիրախավորված են Թավրիզը, Դեզֆուլուն, Նեհավենդըում և Կանգավարը, Խարկ կղզին։
Այս մասին գրում է Fars լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լքել է Թեհրանը՝ իսրայելական ավիահարվածների պատճառով։ Նա տարհանվել է անվտանգ վայր։ Իրանի նախագահը ևս չի տուժել։
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը։
![]()