![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է ներկուսակցական քարոզարշավը։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար անցկացված քվեարկության արդյունքում առավելագույն ձայն ստացած թեկնածուները վարչապետի գլխավորությամբ Արմավիրի և Արարատի մարզերում հանդիպելու են քաղաքացիների հետ։
![]()