Իսրայելը հարվածել է Իրանին․ Կացը երկրում արտակարգ դրություն է հայտարարել

Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելի պետությունը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, որի արդյունքում մոտ ապագայում Իսրայելի պետությանը կհասցվեն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ»,- ասել է նա։

Կացը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Իսրայելի պաշտպանության ուժերը ազդանշաններ են տվել և զգուշացրել իսրայելցիներին մնալ ապաստարանների մոտ։

Իսրայելում արգելվել են կրթական միջոցառումները, հավաքույթները և գրասենյակային աշխատանքները՝ բացառությամբ կենսականորեն կարևոր ոլորտների։

Ըստ իրանական լրատվամիջոցների, Թեհրանում երեք պայթյուն է տեղի ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ