![]()
Միլանում՝ Վիտտորիո Վենետո փողոցում, ռելսերից դուրս է եկել №9 երթուղով ընթացող տրամվայը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Տրամվայը չի կարողացել կանգ առնել և բախվել է շենքին՝ ճանապարհին վնասելով լուսացույցը և կոտրելով ռեստորանի պատուհանը։
Արդյունքում երկու մարդ զոհվել է, առնվազն 39-ը՝ տուժել։
Տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Զոհվածներից մեկը, ըստ երևույթին, եղել է հետիոտն, ոչ թե տրամվայի ուղևոր։
Ռելսերից դուրս է եկել նոր մոդելի տրամվայ, որը շահագործման էր հանձնվել Միլանում մոտ մեկ տարի առաջ, իսկ №9 երթուղում այն գործարկվել էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Միլանի դատախազություն սկսել է հետաքննություն՝ անզգուշությամբ սպանության հատկանիշներով։
![]()