![]()
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու, Սյունիքի մարզերի, Գյումրի-Բավրա, Դիլիջան-Վանաձոր, Վեդի-Լանջառ, Գնդևազ-Ջերմուկ Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Տիգրանաշենի ոլորանները՝ դեպի Զանգակատուն, Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան ճանապարհահատվածը, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
![]()