![]()
Ադրբեջանի Շամախիի շրջանում տեղական ժամանակով ժամը 15:52-ին գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն հայտնել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։
Մինչև 5 մագնիտուդով ցնցումները զգացվել են էպիկենտրոնում, իսկ շրջակա տարածքներում՝ մոտ 3-4 մագնիտուդով։ Երկրաշարժից հետո գրանցվել են հետցնցումներ:
![]()