Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ

Ինչպես հայտնել ենք, Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցություն են ստանում միայն այն նախագծերը, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։

Հայտարարության հիմք է հանդիսացել այն, որ Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ ֆիլմերի նկարահանումներին աջակցելու համար։

Կառույցից հանրային կերպով խնդրել են հետագա դիմումների ներկայացման ընթացքում հաշվի առնել այս հանգամանքը և ընդունել այն որպես նախարարության պաշտոնական դիրքորոշում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հավելել է, որ քրեկան ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ