Ով են, որ մարդ չմկրտեն, միանգամից պետք է կարգալույծ լինեն. հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում. տեսանյութ

Ռեժիսոր, Հեռուստատեսության և ռադիոյի անդամ Արթուր Մանուկյանի խոսքով՝ ատելության խոսքը անտանելի սահմանների է հասնում. «Մեր հանձնաժողովն անելու է ամեն ինչ, որ կասեցնենք այն»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին՝ նա ասում է. «Եթե չեն ընդունում իշխանությանը և աղոթում են, որ գնա իշխանությունը, բայց Աստված չի լսում, ուրեմն վատ հոգևորական են, և Աստված թքած ունի նրանց վրա»:

Մանուկյանն ասում է՝ ոչ մի հոգևորական իրավունք չունի թույլ տալ կամ չտալ մարդկանց մտնել եկեղեցի կամ չմտնել:

«Ով են, որ մարդ չմկրտեն: Միանգամից պետք է կարգալույծ լինեն: Հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում: Իրենք Աստծուն հարմարացրել են իրենց պանյատկեքին, իրենց համար Աստված տենց դուխով, ցենտր տղա ա, լավ տղա ա․ էս լացելու բան ա, դրա համար էլ լավ տղերքով հավաքվել են, չեն մկրտում»,- ասում է նա:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Արթուր Մանուկյանը խոսել է նաև այլ թեմաների շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ