Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով

ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է 24/7 ռեժիմով ծառայությունը՝ օպերատիվ արձագանքելով քաղաքացիների ցանկացած ահազանգի։

Ձյան առատ տեղումներով պայմանավորված փետրվարի 27-ին ՆԳՆ 112 մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել տրանսպորտային միջոցների արգելափակման և խցանումների վերաբերյալ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումների արագ արձագանքի արդյունքում քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն, արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ։

Եղանակային պայմանների և ավտոճանապարհների դժվարանցանելիության պատճառով Արագածոտնի մարզի Մելիքգյուղ և Շենկան գյուղերի վարչական տարածքներում շտապօգնության ավտոմեքենաները հիվանդանոց տեղափոխելու համար չեն կարողացել մոտենալ հղի կանանց․ փրկարարներին հաջողվել է ծննդկաններին ապահով հասցնել շտապօգնության ավտոմեքենաների մոտ։

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների համատեղ ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել խցանումների ու արգելափակումների հետևանքները և ապահովել քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

643743666_914783058184464_2357994816998089292_n.jpg (211 KB)MyCollages (15).jpg (57 KB)

Փրկարարներն ու ոստիկանները հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ