TRIPP-ը ահռելի նշանակության ծրագիր է. ադրբեջանական կողմը չի կարող մտահոգություններ հնչեցնել. տեսանյութ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ԱՄՆ-Իրան բանակցություններում էական տեղաշարժ չկա:

Միաժամանակ նա նկատում է՝ շրջանառվում են խոսակցություններ, որ միջուկային հարցի հետ կապված կողմերը ունեն որոշակի փոխհամաձայնություն:

Վերջինս ասում է՝ կողմերն աշխատում են ժամանակի վրա: Պետրոսյանը կարծիք է հայտնում, որ իրանական կողմն ուզում է ժամանակ ձգել, որպեսզի բանակցությունների արդյունքում չեզոքացնի ռազմական գործողությունների հնարավորությունը, իսկ Միացյալ Նահանգները շարժվում է կարճաժամկետ գործողությունների սցենարով:

Զրուցակցի նկատառմամբ՝ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում վարչակարգի փոփոխություն կամ միակողմանի զիջումներ:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Արմեն Պետրոսյանը խոսել է նաև այլ հարցերի մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ