Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ

Օրերս համացանցում տեսանյութ է շրջանառվել, որում երևում էր՝ ինչպես է «Մազդա»-ի վարոդը խցանման ժամանակ մայրաքաղաքի Մայիսի 9-ի փողոցում դուրս եկել հանդիպակաց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

«Երևանի գնդի պարեկները «Մազդան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ