Տաշիր Սամոն ու Ծառուկյան Գագոն ուղղակի դիմակներ են, իրական թեկնածուն կա և մնում է Քոչարյանը

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանն իր էջում կիսվել է լուսանկարով և անդրադարձել Է ընդդիմության Գյումրի 2 սցենարին։

Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, իսկ Սամվել Կարապետյանը օրենքի ուժով չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քաղաքական դաշտում առաջանում է բնական հարց՝ ապա ո՞վ։

Հայաստանյան քաղաքական մշակույթում «չեմ ուզում» ձևակերպումը հաճախ նշանակում է «ես չէ, բայց իմ մարդը՝ այո»։ Սա նորություն չէ։

Այս համատեքստում ակամա հիշատակվում է Ռոբերտ Քոչարյան-ի անունը և տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը Կարապետյանի և Ծառուկյանի ուժերով առաջ է ուզում տանել Քոչարյանին։

Մոսկվան սովորաբար աշխատում է այն ուժերի հետ, որոնք կանխատեսելի են և նախկինում արդեն ապացուցել են իրենց հավատարմությունը տիրոջը։

Սիրելի՛ ժողովուրդ, Տաշիր Սամոն ու Ծառուկյան Գագոն ուղղակի դիմակներ են, իսկ Ռուսաստանի իրական թեկնածուն կա և մնում է Ռոբերտ Քոչարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ