![]()
Օրեր առաջ մամուլում հրապարակվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գրությունն ուղղված Ավստրիայում կայացած եպիսկոպոսների հավաքին։ Գրության մեջ մասնավորապես շեշտվում էր, որ Կտրիճ Ներսիսյանը և իր կողմից նախագահվող Գերագույն Հոգևոր Խորհուրդն այլևս վարկաբեկված են և ունակ չեն կայացնել հավասարակշիռ որոշումներ։
Ուշագրավն այն է, որ Սահակ Մաշալյան պատրիարքի աղմկահարույց հայտարարությունից հետո Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը դիմել է Կտրիճ Ներսիսյանին` խնդրելով ազատել իրեն Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամությունից։
Նման համարձակ որոշումները փաստում են, որ հակառակ Կտրիճ Ներսիսյանի ճնշումների` բազմաթիվ ազնիվ եկեղեցականներ հրաժարվում են գործիք դառնալ և օգտագործվել բռնապետ կաթողիկոսի կողմից։
![]()
![]()