![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հրապարակած տեսանյութին ու հայտարարությանը, թե իր և վարչապետի ամուսնությունն ավարտվել է:
«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։
Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ Հակոբյանը հայտնել է, որ փետրվարի 25-ին լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել վարձով բնակարան:
![]()