![]()
Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Նա «Բանակում» սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։
Տխուր լուրը հայտնի է դարձել դերասան Էմիլ Գալստյանի գրառումից։ Նա հուզիչ խոսքերով է հրաժեշտ տվել ընկերոջը՝ գրելով.
«Իմ բռատս, ուժեղ տղա, ամեն վայրկյանը քո հետ ապրած սրտիս մեջ ա հավերժ, լույս դառնաս լույս ախպերս, հավատալու չի, չեմ տեղավորվում»։
Երգչի մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Նրա կորուստը մեծ ցավ է պատճառել հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին նրան։
![]()