![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցիկն հանդիպում էին ունեցել։
Վարչապետն ու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Փաշինյանի և Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
![]()