![]()
«Ժողովրդավարական երկրում ընտրությունների անկանխատեսելիությունը բերում է նման մեծ ուշադրության ու ընտրությունների արդյունքների սպասման»:
Այս մասին ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ «Հայկական ժամանակ»-ի տաղավարում արձագանքելով հարցին, թե ինչու են 2026 թվականի ընտրությունները այդքան կարևոր ու քննարկվող ոչ միայն մեզ, այլև արտաքին դերակատարների համար:
Վերջինս նկատում է՝ հիմա իրապես ՀՀ քաղաքացին է ընտրում իրեն կառավարող ուժին, և այս առումով, բնականաբար, լարվածություն կա որոշ ուժերի մոտ, քանի որ տարիներ շարունակ տեսել ենք, որ այդ ուժերը «ինչքան ուզել այնքան խփել են»:
Ղազարյանը նշում է՝ հիմա եկել են ժամանակներ, երբ պետք է գնալ, քաղաքացու հետ շփվել, նրա հոգսը հասկանալ, վստահությունը շահել.
«Երբ եկանք իշխանության, գնում էինք քաղաքացիների հետ հանդիպելու, ամենահաճախ ասվող բանն ու որոշակիորեն զարմանքը այն էր, թե «մենք երբ ենք մոտիկից դեպուտատ տեսել ու զրուցել», ու ես հստակ տարբերություն եմ տեսնում․ առաջ իսկապես դեպուտատ էին, այսօր պատգամավոր, որոնք աշխատում են և ծառայում ՀՀ-ին, նրա քաղաքացուն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
![]()