Կհստակեցվեն ճանապարհներին գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիրների պարտականությունները

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգում:

Արդյունքում՝ ակնկալվում է հստակեցնել և խմբավորել ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պատշաճ տեսքն ապահովելու ուղղությամբ գովազդակիր կազմակերպության պարտականությունները և կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում բացառել ոչ պատշաճ տեսքի, ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների կամ պաստառների առկայությունը ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին:

Գովազդային վահանակների պահպանումը և անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգը լրացնել վարչաիրավական բնույթի և բովանդակության իրավահարաբերություններով:

Մասնավորապես՝ գովազդի (գովազդային վահանակի) տեխնիկական վիճակի և հուսալիության համալիր իրականացվող պարբերական միջոցառումների և նրա պատշաճ արտաքին տեսքի ապահովմանը վերաբերող այլ գործողությունների կատարման պարտավորություններով և սահմանել տվյալ պարտավորությունների կատարման տրամաբանական ժամկետներ, ինչպես նաև՝ հստակեցնել սույն պարտավորությունների կատարման հստակ ժամկետներ և գովազդակիր կազմակերպության կողմից սույն պարտավորությունների չկատարման որոշակի հետևանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ