Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը

2026 թվականի փետրվարի 25-ին Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը:

Ինչպես հայտնել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, այն ուղենիշային է լինելու հաջորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի և ՊՀԾ-ի միջև համագործակցության համար, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ամրապնդման, խոցելի խմբերի հումանիտար կարիքների հասցեագրման և արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողությունների զարգացման գործում:

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, որն իր խոսքում անդրադարձել է Երկրի ծրագրային փաստաթղթի հիմնական ուղղություններին՝ ուղղված ՀՀ կայուն զարգացմանը և ապագային միտված համատեղ արձագանքի ապահովմանը:

Այս համատեքստում կարևորվել է, որ փաստաթուղթը լիովին համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ռազմավարություններին, ինչպես նաև Հայաստանի` ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի առաջնահերթություններին, մասնավորապես՝ ոչ մի համայնք անտեսված չթողնելու նպատակի իրագործման տեսանկյունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ