Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով

«Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով»։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ 2024թ. ևս աշխատավարձերը վերանայվել են։

Ավինյանը նաև տեղեկացրել է, որ Երևանի երիտասարդական նվագախմբի մեր տաղանդավոր երեխաները Բեյրութում են՝ մասնակցելու հեղինակավոր Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ