Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար

Հայաստանը Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։ Այդ օրերն ու ամիսները անհանհգստությամբ էին լցված, երբ հաստատում էինք դիվանագիտական հարաբերություններ նախկին խորհրդային պետությունների հետ։ Լեհաստանը քաջալերում էր այն պետություններին, որոնք ընտրում էին իրենց անկախությունը։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Այսօր կարող եմ նշել, որ հայ-լեհական հարաբերություններն ու մեր անձնական հարաբերություններն ընկերություն են՝ առանց որևէ նախապայմանի։ Մենք ունենք նմանատի նպատակներ։ Լեհաստանում շատ են գնահատում հայերին, և հենց Ձեր աշխատանքը։ Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն քաղաքական տեսլականը ձևակերպելու ճանապարհին։ Նաև պետք է հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը։

Ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին, և սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել ԵՄ-ի այդ մեծ ընտանիքը:

Շատ հետաքրքիր միջադեպ եղավ: Երեկ Իսլանդիայի վարչապետն էր այստեղ. մի երկիր, որը աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է, և շուտով նրանք հանրաքվե են ուզում կազմակերպել, և մենք զրուցում էինք, շատ ռեալիստական տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ ընթացակարգ: Մենք շատ զգուշությամբ, բայց հստակորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու այն բոլոր երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը և խաղաղությունը: Ես վստահ եմ, որ Ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում, և ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր մոտեցման համար խոր երախտագիտությունս հայտնել»,- ասաց Լեհաստանի վարչապետը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ