![]()
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ պայմանագրերի բաժնի տնօրեն Դավիթ Նանոպուլոսին է հանձնել 2025 թվականի հունիսի 9-ին ստորագրված «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի Հայաստանի Հանրապետության վավերագիրը:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Հայաստանը դարձել է համաձայնագրի կողմ հանդիսացող 86-րդ պետությունը:
![]()