Կոնկրետ ի՞նչ «չարքաշ» աշխատանքով են Կալուգայում կուտակել իրենց առաջին միլլիոնները Սամվել և Կարեն Կարապետյանները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կտրուկ անցում կոմունիզմից դեպի պրիվատիզացիա

Կոնկրետ ի՞նչ չարքաշ աշխատանքով են Կալուգայում կոպեկ-կոպեկ կուտակել իրենց առաջին միլլիոնները Սամվել և Կարեն Կարապետյանները, որ հետո Հայաստանում ընտրություններից առաջ շաքարավազ ու մակարոն բաժանեն։ Ոչ մի։

Ամեն ինչ սկսվել է 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Տաշիր համայնքում։ Կարեն Կարապետյանը շրջանի Կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի հրահանգիչն էր, իսկ Սամվել Կարապետյանը աշխատում էր Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանում։

Եւ մինչ Հայաստանի ժողովուրդը զբաղված էր Անկախության և Ղարաբաղյան շարժումներով ու պատերազմով, Կարապետյանները տիրանում էին գործարանին, որի միջոցով էլ հաստատվեցին առաջ բիզնես կապերը Ռուսաստանի հետ։ Այս հպարտություն առաջացնող պատմության մասին տեղեկանում ենք նույն Ֆորբսից։ Իսկ ինչո՞վ էիք դուք զբաղված պատերազմի տարիներին։

Եւ ի՞նչ է կատարվում այդ գործարանի հետ հիմա։ Այժմ գործարանի տնօրենն է մեկ այլ նախկին կոմունիստ, նախկին ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր և գյուղատնտեսության փոխնախարար, «Տաշիր ինվեստ գրուպ»-ի նախկին տնօրեն և վերջապես ՀԷՑ նախկին փոխտնօրեն Սուրիկ Պողոսյանը, իսկ գործարանը պարտք է ՀԷՑ-ին 291,980.36 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Ազդարարից։

Ինչ խոսք, ձեռներեցության փառապանծ դրվագներ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ