Ու՞մ համար է իրականում Սամվել Կարապետյանը փորձում ձայներ հավաքել, եթե չի կարող լինել վարչապետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին:

Ու՞մ համար է իրականում Սամվել Կարապետյանը փորձում ձայներ ու մանդատներ հավաքել։ Ու՞մ է նա տալու հավաքած ձայները։
Նա չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու, նա նույնիսկ չի հրաժարվել իր՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից, որպեսզի կարողանա 2031-ին նման հավակնություն ներկայացնել։ Այսպիսով հարցը չափազանց ակտուալ է՝ ու՞մ համար է փորձում մանդատներ ստանալ Սամվել Կարապետյանը։
Այն, որ այդ քվեների իրական տերը նախկին օլիգարխիայի երևելի դեմք պիտի լինի, չեմ կասկածում, բայց թե կոնկրետ ո՞վ է, թող իրենք ասեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ