Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ

Ապրիլի 1-ից կենսաթոշակառուներն իրենց թոշակները կստանան անկանխիկ եղանակով:

Կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը կազմակերպելու նպատակով ԱՍՀ նախարարությունը մշակել է որոշման նախագիծ, որը Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստին ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանը:

«Փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է: Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից:

Նախատեսում ենք սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ, որովհետև կան քաղաքացիներ, որոնք այդ գործընթացում նույնպես չեն կարողանում ամբողջությամբ ներգրավված լինել: Ամեն ինչը նկարագրված է:

Կան որոշակի կարգավորումներ, որոնք թույլ են տալիս լիազորագրի հիման վրա կենսաթոշակ ստացող քաղաքասել է նախարարը և տեղեկացրել, որ ինքնակամ վճարման եղանակի փոփոխությունների գործընթացը շարունակվում է, և որ առավոտվա դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15 հազար է:

Նախարարը նաև ընդգծել է՝ քանի որ կենսաթոշակները բաշխվում են նախապես, հետևաբար այս քաղաքացիներն անկանխիկ եղանակով կստանան նաև նոր չափի կենսաթոշակները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ