Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են. մենք վճռական ենք ու կցանկանայինք զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- հայտարարել է նա։

Նա հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերին ՌԴ նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հարցում:

«Շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին ՌԴ-ի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու հարցում»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ