![]()
«Քննարկում ենք, թե Եվրամիությունը ինչ ներգրավվածություն կունենա տարածաշրջանային հողարդակցությունների բացման հարցում»:
Այս մասին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես նշել եմ, մենք արդեն ունենք 2022-ից սկսած կոնկրետ աջակցություն ԵՄ-ից և Լեհաստանից: ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում մնում է չափազանց կարևոր, իսկ վերջին տարիներին ԵՄ-ի հետ համագործակցում ենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Եվրամիությունը Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների աջակցության հարցում»,- ասել է վարչապետն ու հիշեցրել, որ սկսվել է ԵՄ-ին անդամակցության գործընթաց:
Ըստ վարչապետի՝ նոր իրողություններ են ի հայտ գալիս տարածաշրջանում և ՀՀ կառավարությունը քննարկում է, թե Եվրամիությունը ինչ ձևով կարող է ներգրավվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում՝ խորացնելու համար ԵՄ-ի հետ համագործակցությունը տնտեսությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ և պաշտպանություն:
![]()