Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ադրբեջանի մասնակցություն Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չի սպասվում։

Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ Իլհամ Ալիևի՝ մայիս ամսվա խիտ գրաֆիկը և ժամանակացույցով նախատեսված աշխատանքը նման այց չեն նախատեսում։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի մայիսի 4-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ