Հիմա այս դեպքն է’ պապան կոպեկ չի մսխել…մենակ դոլար ա բերել»…Սաֆարյան

Երջանկահիշատակ Լուսիկ տատը գյուղում մեր հարևան էր։ Ինձ որքան հիշում եմ, այդ կնոջ ձայնը, զրույցները ականջներիս մեջ է ու ծալած ուներ ցանկացած համերգային ստադիոնի դինամիկներին…

Հայրս անունը BBC էր դրել, քանի որ ոչ միայն գյուղի նորություններին տիրապետում էր ամենայն մանրամասնությամբ, այլ շատ կոլորիտային էր պատմում, էքսկլյուզիվ և չլսված անեծքներով համեմված (օրինակ’ կիսլատի ճմուռ ուտես և այլն) ու շատ բարձր ձայնով։ Մի հորեղբոր տղան ու ախպերները խոպանչի էին ու լավ փողատեր։

Մի տարի «եղբոր ամենամյա հոնորարը ստանալու» համար գնում է հորեղբոր տղու տուն ու նրա կնոջից խնդրում 100 դոլար։ Նա էլ ավանդական հայկական խասյաթով սկսում է տրտնջալ, որ ամուսնու գործերը խոպանում լավ չեն գնացել։ «Լուսիկ ջան, հետը կոպեկ չի բերել…» : Լուսիկ տատս էլ իրանավարի իր խռպոտ ձայնով մխել էր’ «գիտեմ, մենակ դոլար ա բերել»…

Հիմա այս դեպքն է’ պապան կոպեկ չի մսխել…

Возможно, это изображение текст "Narek Kirakosyan journalist· noAnиcaTbcR 74.. 4. 4. ··· i youtube.com በኒ น ynutl zh duputL. Lunu enzunjuan Lhuuh 6pιwwиp 6ииpи 1 364 16"

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ