Նարեկ Կարապետյանի մանկամտությունն արդեն դառնում է զավեշտ. Իսահակյան

Ֆեյսբուքյան օգտատեր Թամարա Իսահակյանն իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տաշիր Սամոյի եղբոր որդու մանկամտություններին։

Մանկամիտ Ծաղրածուն կրկին զվարճացնում է բոլորիս: Նարեկ Կարապետյանի մանկամտությունն արդեն դառնում է զավեշտ:

Ուրեմն Տաշիր Սամոյի ձեռքի թաշկինակ Նարեկ Կարապետյանը, չիմանալով էլ ոնց արտահայտի իր զայրույթ առ այն, որ իշխանությունը բարձրացրել է մարդկանց թոշակները, հայտարարել է, որ հենց Սամվել Կարապետյանն է ստիպել իշխանությանը ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները:

Այս փափկամազիկը տղան արդեն չի էլ պատկերացնում, թե ինչ աստիճանի անլուրջ է ընկալվում հասարակության կողմից: Եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ նրա հանդիպումների ու տեսանյութերի ներքո մեկնաբանողները կամ ֆեյք են, կամ էլ գումարով քոմենթչիներ, իսկ դա նշանակում է, որ սրանց հավաքած լայքերն ու մեկնաբանությունները ուղղակի իմիտացիա են, իսկ հասարակության շրջանում նա ուղղակի ընկալվում է որպես հարուստ բիզնեսմեն:

ՀԳ. Սիրելի հայրենակիցներ, առնվազն հիմարություն է կարծել, թե Սամվել Կարապետյանը որևէ կապ ունի թոշակների բարձրացման հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ