Կյանքից հեռացել է պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։

Նա «Շանթ»-ի տասնյակ նախագծերի անբաժանելի մասն էր: Իր տաղանդով, նվիրվածությամբ և վառ ներկայությամբ մեծ հետք թողեց բոլորիս հիշողություններում։

Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Shant TV / Շանթ ՀԸ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ