Արցախի պողոտայում երեք ավտոմեքենա է բախվել. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 47/1 հասցեի դիմաց բախվել են «Nissan Teana» մակնիշի, «Opel Astra» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտաշես Պետրոսյանը և Վարդան Բաբախանյանը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողաան ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այնուհետև պարեկները վերադարձել են դեպքի վայր և նույն վաշտի պարեկներ Մարիամ Կարապետյանի և Տիրան Մովսիսյանի հետ սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ