Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ապրիլի 1-ից թոշակների և նպաստների բարձրանալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետևած ընդդիմադիր դաշտնի ներկայացուցիչների կողմից արվող մեկնաբանություններին ու շահարկումներին։

«Ընդդիմությունն ու ընդդիմադիր լրատվամիջոցները էլի խուճապի մեջ են։ էլի հիշել են վարչապետի` անցած տարվա դեկտեմբերի 3֊ի ելույթը, բայց լավ չեն հիշել։ Էս երեք ամսվա ծամած ծամոնը ականջների հետևից հանել ու էլի անհոգնել ծամում են՝ թե բա վարչապետը երեք ամիս առաջ ասել էր, թե թոշակառուն չգիտի` ոնց ծախսի 10 000 դրամը, իսկ հիմա բարձրացնում է թոշակը մինչև 10 000 դրամով։

Իսկ ի՞նչ էր իրականում ասել վարչապետը երեք ամիս առաջ։

Ասել էր. (բառացի մեջբերում) «Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ` գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է, մեծ հավանականությամբ, ոչ թե 10000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50 հազար, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն։»

Այսինքն, վարչապետը նախ ասել էր, որ առողջապահությունը թոշակառուի ծախսերի հիմնական ուղղություններից մեկն է և վերջինս ավելացված թոշակը նախ և առաջ ծախսելու է հենց այդ ուղղությամբ։ Հետո ավելացրել, որ եթե այդ գումարը ծախսվելու է առողջապահության վրա, ավելի լավ է, որ այն տնօրինեն հենց առողջապահական կազմակերպությունները, որպեսզի վերջիններս ավելի թիրախային և անգամներով ավելի շատ գումար կարողանան ծախսել մարդու առողջապահության վրա։

Վարչապետը չի ասել, թե թոշակառուն չգիտի, թե ինչպես ծախսել 10 000 դրամը, ինչպես երեք ամիս շարունակ կրկնում են վարձու գրչակները, այլ ասել է, որ մարդը չգիտի, թե ինչպես կարող է 10 000 դրամը ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ Իսկ կներեք, ի՞նչն է սխալ ասել, ձեզանից ո՞վ գիտի, թե ինչպես է հնարավոր 10 000 դրամը արդյունավետ օգտագործել առողջապահության վրա։ Դրա համար էլ առողջապահության համար նախատեսված ծախսերը կանի պետությունը` դրանով թեթևացնելով թոշակոռուի բեռը և, ի հավելումն դրա, նաև մինչև 10 000 դրամ կավելացնի թոշակը, ի՞նչ բարդ բա կա այստեղ հասկանալու կամ ինչ հակասություն կա այս երկու մտքերի միջև։ Թե՞ դուք վճարվում եք չհասկանալու համար։

Ես հասկամում եմ, որ մեր գաստրոլյոր փրկիչները հայերենին լավ չեն տիրապետում, բայց տեսա նաև, որ հայերենին լավ տիրապետող բազմաթիվ լրագրողներ էլ լավ չեն հասկացել այս ոչ այնքան բարդ միտքը։ Միայն Սիվիլնեթի մոտ տեսա վարչապետի ամբողջական խոսքի մեջբերումը, մյուսներն ուղղակի կտրել էին այս մտքի առաջին նախադասությունը և դա դժվար է պատահականություն կամ ֆունկցիոնալ անգրագիտության հետևանք համարել»,- գրել է Եղոյանն ու տեսանյութ վերահրապարակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ