Տարեցների մասին «մտահոգ» ու աղաղակող ընդդիմությունը այսօր հերթական կերպարանափոխությունն ապրեց․ Ազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տարեցների մասին «մտահոգ» ու աղաղակող ընդդիմությունը այսօր հերթական կերպարանափոխությունն ապրեց։ Կարծես քաղաքական քամելեոնների մրցույթ լինի։

Ասում ենք՝ ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են մինչև 10․000 ՀՀ դրամով։ Թվում է՝ պիտի գոնե մեկ օրով մոռանան իրենց մշտական ողբը։ Բայց ոչ։ Սկսվել է ծանոթ սիմֆոնիան՝ «բայց», «իսկ», «սակայն», «քանի որ»…

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այս ընդդիմությունը եթե մեկ բառով՝ «բայցերի» մասին է։

Ինչքան էլ իրական փոփոխությունը տեսնեն իրենց աչքերով, միևնույն է կփորձեն գտնել մի «բայց», որից կառչեն՝ որպես փրկօղակ։

Առաջարկում եմ համակերպվել մի պարզ ճշմարտության հետ․ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ լավ լուրերը ոչ թե պատահականություն են կամ իմիտացիա այլ հստակ օրակարգ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ