Վարչապետը նոր նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գրիգոր Մկրտչյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Եղոյանը ևս նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ