«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր 2 անվանակարգում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների երկու անվանակարգում․

Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)
Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)։
«ASQ Customer Experience Awards»-ը ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհում է «Airports Council International World» միջազգային կազմակերպությունը։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա ստանդարտացված հարցումների միջոցով։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5-15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել է 39 օդանավակայան Եվրոպայից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ