![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:
Որոշման մասին հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ սկսել են հրապարակումներ անել այն մասին, թե կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշումը իրենցից յուրաքանչյուրի ձեռքբերումն է:
«Սպասում եմ գուշակ Մանուշակի գրառմանը՝ այն պնդումով, որ իրականում ինքն է ստիպել թոշակ բարձրացնել։ Էսքանի միջից ամենաարժանահավատը նա կլինի»,- ի պատասխան այս պնդումների՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանն ու կիսվել Արայիկ Հարությունյանի գրառմամբ:



![]()