![]()
Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստան առաքել ևս 4500 տոննա դիզելային վառելիք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության՝ դիզվառելիքի այս ծավալը Ադրբեջանից երկաթուղով կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին։
Նշենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության օրակարգի համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։
![]()