Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել նա

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Փետրվարի 24-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանի անհետ կորելու մասին։

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մերի Գասպարյանը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և հանձնվել է ծնողներին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ